Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ասում են...

Ասում են...
04.07.2008 | 00:00

...թե Հյուսիսային պողոտայում երեկ տեղի ունեցած խժդժություններն ամենից առաջ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէին, քանի որ այժմ նա է երկրում հրամաններ արձակող և դրանց պատասխանատվությունը կրող թիվ մեկ պաշտոնյան։ ՀՀԿ վերնախավը ներկայացնող որոշ քաղաքական գործիչներ ասում են նաև, թե սույն «պրովոկացիայի» հեղինակներին նախկին վարչախմբի վերին «էշելոններում» պետք է փնտրել, որոնք այս «չեպեով» գործող նախագահին ստիպում են շատ կոնկրետ քայլերի դիմել՝ կա՛մ պատժել մեղավորներին, կա՛մ հրաժեշտ տալ մարտի 1-ի դեպքերից հետո նախկինների կողմից «պադստավկա» արված անմեղ հրեշտակի փետուրներին։

Դիտվել է՝ 5647

Մեկնաբանություններ